Կարևոր իրադարձություններ

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք զգույշ լինել․ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

10 Հունվար, 2020 14:28
Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք զգույշ լինել․ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, այսօր ԱՎՎ է դիմել քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։

Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ երևա անձնագրի տերը նաև լուսանկարում, փաստաթուղթը ձեռքին պահած։

Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

«Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթղերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով»,- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին