Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ծխախեղդ է եղել Շրի Լանկայի 3 քաղաքացի

10 Հունվար, 2020 13:36
Ադրբեջանում ծխախեղդ է եղել Շրի Լանկայի 3 քաղաքացի

Բաքվում Շրի Լանկայի քաղաքացիություն ունեցող 3 ուսանողուհիներ ծխախեղդ են եղել իրենց վարձած բնակարանում՝ քնած ժամանակ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղ է հասել, երբ նրանք արդեն մահացած են եղել։

1997, 1995 և 1999 թվականներին ծնված երեք կանայք Բաքվի Western Caspian համալսարանի ուսանողներ են եղել։ Հարևանները նկատել են նրանց տնից դուրս եկող ծուխը, փորձել են ներս մտնել, փրկել նրանց, բայց արդեն ուշ է եղել։

Իրավապահները պարզել են, որ ծուխն առաջացել է ուսանողուհիներից մեկի ճամպրուկում սկսված այրումից։

 

Լրահոս

Դիտել ավելին