Կարևոր իրադարձություններ

Կինս դեռևս 2019-ի ամռանից չի աշխատում Լենա Նազարյանի գրասենյակում․ Ռուստամ Բադասյան

10 Հունվար, 2020 13:26
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Կինս դեռևս 2019-ի ամռանից չի աշխատում Լենա Նազարյանի գրասենյակում․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է տարածված այն լուրերին, թե իր կինն աշխատում է Լենա Նազարյանի գրասենյակում։

« Հերքում. Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (տես Լենա Նազարյանի հերքումը՝ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3027405860623961):

Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2016 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ)։

Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից։

Հ.Գ. Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները զրո արդյունք են տալիս, իսկ առջևում նոր ծախսեր են

Հ.Գ.2 Բարեփոխումները, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ քաղաքականության մշակումն անխափան շարունակվելու են»։

 

Լրահոս

Դիտել ավելին