Կարևոր իրադարձություններ

Վերանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը

10 Հունվար, 2020 12:11
Հեղինակ՝ Գարիկ Սարգսյան
Վերանորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհաշինությանը:

«Սա Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է:

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը շարունակելու ենք նաև այս տարի»,- գրել է մարզպետը:

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է:

 

Լրահոս

Դիտել ավելին