Կարևոր իրադարձություններ

Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat

10 Հունվար, 2020 10:54
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat

Երեկվանից նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետախուզական խումբը հայտնել էր, որ, ուսումնասիրելով օդանավի կործանման տեսանյութը, եկել է այն եզրահանգման, որ այն խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով: Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն է հայտարարել, որ իրենք ապացույցներ ունեն, որ օդանավը խոցվել է իրանական հրթիռով: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել սխալմամբ: Հայտնի է, որ այս ավիավթարի ժամանակ մահացել է Կանադայի 63 քաղաքացի: Թրուդոյից հետո նման հայտարարություն է տարածել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա ևս հայտարարել է. որ տեղեկություն կա, որ օդանավը խոցվել է «երկիր-երկինք» դասի հրթիռով: Դարձյալ, ամենայն հավանականությամբ, ոչ դիտավորյալ:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները ևս, հղում անելով Պենտագոնի և ամերիկյան ու իրաքյան հետախուզության աղբյուրներին, հայտնել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով: CBS-ը հայտնել է, որ ռադարները ֆիքսել են հրթիռի արձակման ուլտրակարմիր հետագիծը, որից անմիջապես հետո տեղի է ունեցել պայթյունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին