Կարևոր իրադարձություններ

Երևանում «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ից մոտ 3 մլն դրամ են հափշտակել

10 Հունվար, 2020 10:21
Երևանում «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ից մոտ 3 մլն դրամ են հափշտակել

Երևանում հունվարի 8-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Ե.-ն և հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչև հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի իր տարածք և այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ քննիչ Իսկոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանություն ահազանգած Գրիգոր Ե.-ն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին և կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին