Կարևոր իրադարձություններ

Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի հրաժարականի պահանջին

10 Հունվար, 2020 10:19
Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի հրաժարականի պահանջին

Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականին: Այս մասին հայտնում է РИА Новости -ն:

Նշենք, որ երեկ, ցուցարարների 5 հոգանոց պատվիրակության հետ նախագահը համաձայնել էր բանակցել, սակայն հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Հիշեցնենք, Աբխազիայում երկրի ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել: Նրանք արգելափակել են երկրի նախագահական եւ խորհրդարանական աշխատակազմերի շենքը:

Ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչներ ներխուժել են շինություն եւ ոչ ոքի ներս չեն թողել՝ արգելափակելով դռները: Ընդդիմադիրները պահանջում են գործող նախագահ Ռաուլ Խաջիմբիի հրաժարականը:

Աբխազիայում ցուցարարները դժգոհ են նախագահի կառավարումից, նաեւ  թե ինչպես են դատարանում անցկացվում նախագահական ընտրություններում պարտված ընդդիմության թեկնածու Ալհաս Կվիցինիի գործի լսումները, նաեւ 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած կրակոցների հետաքննությունը, բողոքի պատճառ է դարձել նաեւ երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը և կոռուպցիան:

 

Լրահոս

Դիտել ավելին