Կարևոր իրադարձություններ

Ներկայացուցիչների պալատը սահմանափակեց Թրամփի ռազմական լիազորությունները

10 Հունվար, 2020 10:12
Ներկայացուցիչների պալատը սահմանափակեց Թրամփի ռազմական լիազորությունները

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ իրականցնել Իրանի դեմ առանց օրենսդիրների թույլտվության։

Մարտական գործողություններ իրականացնելու նախագահի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Փաստաթղթին հավանություն է տվել պալատի անդամների մեծ մասը (224 կողմ, 194 դեմ ձայն), որտեղ իշխում են դեմոկրատները։ Այս մասին գրում է NbcNews-ը։ Բանաձևը կուղարկվի Սենատ, որտեղ արդեն մեծամասնություն են կազմում հանրապետականները՝ Թրամփի կողմնակիցները։ Փաստաթղթի հեղինակն է դեմոկրատ Էլիսա Սլոտկինը։

Նշվում է, որ փաստաթուղթն օրինական ուժ չունի և չի կարող իրականում արգելել Թրամփին ռազմական գործողություններ իրականացնել Թեհրանի դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին