Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն

10 Հունվար, 2020 10:11
Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն

Ընթացիկ տարվա մարտից ծրագրվում է կանոնավոր ավիաչվերթներ գործարկել Երևանի և Սիմֆերոպոլի միջև։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը։

Նրա խոսքով՝ «Իկար» ավիաընկերությունն արդեն ստացել է համապատասխան թույլտվություն և համաձայնություն «Ռոսավիացիայից»։ Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և համաձայնեցումների փուլում, այդ թվում չվացուցակի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով։ Չվերթները կիրականացվեն մարտից՝ շաբաթական 2 անգամ, սակայն ըստ պահանջարկի՝ կարող են ավելացվել։

Նրա խոսքով՝ Սիմֆերոպոլ- Երևան ավիերթուղին կդառնա առաջին կանոնավոր միջազգային չվերթը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին