Կարևոր իրադարձություններ

Նոր տարբերակ. Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել Քրեական օրենսգրքում. «Ժամանակ»

10 Հունվար, 2020 09:03
Նոր տարբերակ. Ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել Քրեական օրենսգրքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և 226-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրմամբ:

 Ըստ նոր տարբերակի, որն ուղարկվել է խորհրդարան. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Գործող Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին