Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայի

10 Հունվար, 2020 00:02
Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայի

Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայի, որոնք կարող են հանցակից լինել հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակման գործում։ Երեք տղամարդ մեքենայով հետեւել է զոհին, ավելի ուշ, երբ նա կանգ է առել, նրանցից մեկն ուժեղ հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը եւ ընկել գետնին, տեղեկացնում է CBS Los Angeles-ը։ Նա հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել։

Երեք հանցագործներն արագ նստել են ջիպն ու հեռացել դեպքի վայրից։ Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ խնդրելով օգնել հայտնաբերելու հանցագործներին։ Հանցագործներին նկարագրելիս ոստիկանները նշում են, որ նրանք բոլորը 20-30 տարեկան են, ենթադրաբար՝ հայեր թուխ մազերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին