Կարևոր իրադարձություններ

Ուկրաինա անօրինական մուտք գործելու համար Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» 57-ամյա Կամո Մոսկովսկին

09 Հունվար, 2020 23:23
Ուկրաինա անօրինական մուտք գործելու համար Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» 57-ամյա Կամո Մոսկովսկին

Ուկրաինա անօրինական մուտք գործելու համար Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» 57-ամյա Կամո Մոսկովսկին (Կամո Եղիազարով), որը ՌԴ-ի քաղաքացի է հանդիսանում:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс  գործակալությունը, դատարանի որոշմամբ՝ վերջինս 6 ամսով տեղափոխվել է արտասահմանցիների ժամանակավոր կացության կենտրոն: Ուկրաինական ոստիկանության տվյալներով՝ Կամո Մոսկովսկին ապօրինաբար հատել է երկրի սահմանը՝ ՌԴ-ում «հանցավոր աշխարհում բարձր դիրք գրավելու» մասին օրենքի շրջանակներում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով:

Ոստիկանությունից հայտնել են, որ քրեական հեղինակությանը ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Դիտարկվում է նրա հարկադիր արտաքսման հարցը՝ 5 տարի ժամկետով Ուկրաինա մուտք գործելու արգելքով:

 

Լրահոս

Դիտել ավելին