Կարևոր իրադարձություններ

Տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել

09 Հունվար, 2020 22:47
Տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել

 

Հունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2․45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել։

Այս մասին մեզ տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հաղորդման հիման վրա ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները րոպեների ընթացքում պարզեցին վարորդի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը մայրաքաղաքի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց ծալովի դանակ՝ 8 սմ երկարության շեղբով։

Դանակն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Միջոցառումները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին