Կարևոր իրադարձություններ

Facebook-ում եւ Instagram-ում կհայտնվի քաղաքական գովազդի թվաքանակի կարգավորման հնարավորություն

09 Հունվար, 2020 21:59
Facebook-ում եւ Instagram-ում կհայտնվի քաղաքական գովազդի թվաքանակի կարգավորման հնարավորություն

Ամերիկյան Facebook ընկերությունը համանուն սոցիալական ցանցի, ինչպես նաեւ նրան պատկանող Instagram սոցցանցի օգտատերերին նրանց լրահոսում արտացոլվող քաղաքական գովազդի քանակը կարգավորելու հնարավորություն կընձեռի։ Այս մասին ասվում է Ֆեյսբուքի մամլո հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հաճախ Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերից լսում ենք խնդրանք՝ ավելի քիչ տեսնելու քաղաքական եւ սոցիալական գովազդ։ Այդ առնչությամբ մենք նախատեսում ենք ավելացնել նոր գործառույթ»,- նշվում է ընկերության հայտարարությունում։ Facebook-ը մտադիր է ներդնել համապատասխան գործառույթը մինչեւ 2020 թվականի ամառ։ Ինչպես ընդգծել է Bloomberg գործակալությունը, ընկերությունը նման քայլի դիմել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։

Մինչ այդ Facebook-ի ղեկավար եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգը արտահայտվել էր համանուն ցանցի պլատֆորմում քաղաքական գովազդի տեղադրման պահպանման օգտին։ Նրա կարծիքով՝ «քաղաքական գովազդը հրապարակայնության կարեւոր տարր է, մանավանդ շրջանային քաղաքական գործիչների, (քաղաքական պաշտոնների) հեռանկարային թեկնածուների, իրավապաշտպան կազմակերպությունների համար, որոնց լրատվամիջոցներում այնքան էլ շատ ուշադրություն չի հատկացվում»։

«Քաղաքական գովազդի արգելքը վերջին հաշվով ձեռնտու կլինի նրանց, որոնց ակտիվորեն աջակցում են զանգվածային լրատվամիջոցներում»,- նշել է Ցուկերբերգը։

Իր հերթին, Twitter ընկերության ղեկավարությունը, որն ունի միկրոբլոգների համանուն սերվիս, որոշել է արգելել իր պլատֆորմում քաղաքական բնույթի գովազդային հրապարակումների տեղադրումը։ «Մենք որոշում ենք կայացրել դադարեցնել ողջ քաղաքական գովազդը Թվիթերում ամբողջ աշխարհում»,- ասել է Թվիթերի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին։ Նրա խոսքով՝ այս կամ այն քաղաքական գործչին աջակցելու մարդկանց որոշումը չպետք է պարտադրվի վճարված գովազդով։

ԱՄՆ-ում վերջին ամիսներին ուշադրության կենտրոնում են հայտնվել այն հարցերը, որոնք վերաբերում են ինտերնետում աշխատող ընկերությունների կողմից օգտատերերի անձնական տվյալների հավաքմանը եւ պահմանը։ Դրա առիթներից մեկը դարձավ սկանդալը, որի կենտրոնում հայտնվեց Facebook-ը։ Այն սկսվեց 2018 թվականի մարտին, երբ The New York Times թերթը տեղեկացրեց, որ բիտանական Cambridge Analytica ընկերությանը հաջողվել է հավաքել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տեղեկությունները՝ մշակելու համար ընտրողների քաղաքական նախընտրությունների ալգորիթմը։ Ինչպես պարբերականին պատմել են կազմակերպության նախկին աշխատակիցները, ալգորիթմը հեշտացնում էր օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին