Կարևոր իրադարձություններ

ՀՀ Նախագահը շնորհավորել է նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին

09 Հունվար, 2020 21:55
ՀՀ Նախագահը շնորհավորել է նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։  «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը ՀՀ ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա¬վուն¬¬քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահով¬ման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրար¬ժեք աշխատությունները»,- ուղերձում նշել է Արմեն Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:  

 

Լրահոս

Դիտել ավելին