Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու որոշումը բողոքարկվել է

09 Հունվար, 2020 21:16
Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու որոշումը բողոքարկվել է

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշումը, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բողոքարկվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ հայտարարություններով հանդես եկան՝ խնդրահարույց համարելով ՍԴ նախագահին մեղադրանքի առաջադրումը՝ նշելով, որ այն ուղեկցվել է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներով։ Ինքը Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ մեղադրանքի առաջադրումն իր համար անսպասելի չէր եւ իրեն նախազգուշացրել էին 6 ամիս առաջ։

 

Լրահոս

Դիտել ավելին