Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում քաղաքապետի են սպանել կայանատեղիում

09 Հունվար, 2020 21:01
Բրազիլիայում քաղաքապետի են սպանել կայանատեղիում

Բրազիլիայում հարձակում է իրականացվել Իմբուիայի քաղաքապետ Ժուաու Շվամբախի դեմ, որը մահացել է ստացած հրազենային վնասվածքներից:  

 

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը՝ հղում անելով բրազիլական աղբյուրին, քաղաքապետի ուղղությամբ երկու կրակոց է արձակվել քաղվարչության շենքի մոտ գտնվող կայանատեղիում: Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակումից հետո հրաձիգը փորձել է ինքնասպան լինել: Հանցագործի շարժառիթները պարզվում են:

Նշվում է, որ դեկտեմբերի վերջից մինչ օրս սա արդեն երրորդ դեպքն է, երբ Բրազիլիայում քաղաքապետ է սպանվում: Նախորդ երկու դեպքերը տեղի են ունեցել երկրի հյուսիսարևելյան Սեարա և հարավարևելյան Սան Պաուլո նահանգներում:

 

Նշվում է, որ տղամարդը քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2016-ի ընտրությունների արդյունքներով: Մինչ այդ նա երկու անգամ զբաղեցրել է փոխքաղաքապետի, ինչպես նաև պատգամավորի պաշտոնները:  

 

Լրահոս

Դիտել ավելին