Կարևոր իրադարձություններ

Հունաստանը վաճառքի կհանի 10 նավահանգիստ

09 Հունվար, 2020 20:34
Հունաստանը վաճառքի կհանի 10 նավահանգիստ

2020 թվականին Հունաստանը միջազգային տենդեր կհայտարարի 10 խոշոր նավահանգիստների շահագործման համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի նավագնացության եւ կղզային քաղաքականության նախարար Յաննիս Պլակիոտակիսը կրուիզային նավերի սեփականատերերի միության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«2020 թվականին նավահանգիստների կառավարման փոփոխություններ կկատարվեն, քանի որ ժամանակն ապացուցել է, որ ներկայիս մոդելը չի կարող օգտագործել ամեն նավահանգստի ներուժը: 10 խոշոր նավահանգիստների շահագործման համար միջազգային մրցույթներ կհայտարարվեն»,- նախարարի խոսքը մեջբերում է նավագնացության նախարարությունը:

Նախարարը նաեւ հայտարարել է ազգային կրուիզային ռազմավարության ստեղծման մասին:

Պլակիոտակիսը հայտնել է կրուիզային նավերի նոր կայանատեղիի եւ Պիրեուսի նավահանգստում նոր ընդունելության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ 39 նավահանգիստների՝ այդ թվում կրուիզային նավահանգիստների 4,4 միլիոն եվրոյի չափով պետական ներդրումների ծրագրի մասին:

Ըստ հունական նավահանգիստների ասոցիացիայի՝ 2019 թվականը դարձել է դեպի Հունաստան կրուիզային շրջագայությունների լավագույն տարին: Հունական նավահանգիստներ են այցելել 3 899 նավեր եւ ավելի քան 5,5 մլն ուղեւոր. 2018-ին ուղեւորների թիվը կազմել է 4,8 մլն: Նավերով Հունաստան ժամանած հյուրերի թիվն աճել է 15,64 տոկոսով՝ հայտնել է ասոցիացիան:  

 

Լրահոս

Դիտել ավելին