Կարևոր իրադարձություններ

Երևանում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, բախվել են Toyota Camry-ն ու Lada Priora-ն. 3 վիրավորներից մեկը հղի կին է

09 Հունվար, 2020 20:02
Երևանում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, բախվել են Toyota Camry-ն ու Lada Priora-ն. 3 վիրավորներից մեկը հղի կին է

յսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 86 PA 888 համարանիշի և Toyota Camry մանիշի 77 XV 727 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ հղի կին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին