Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը

09 Հունվար, 2020 19:15
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը, հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«2020 թվականի առաջին ուրախացնող լուրս մեր հայրենակիցների եւ զբոսաշրջիկների համար

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, եւ հիմնանորոգումը կնպաստի նաեւ ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլեւ Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի»։

 

Լրահոս

Դիտել ավելին