Կարևոր իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար

09 Հունվար, 2020 19:06
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին