Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ գործող նախագահը խոստացել է օրակարգում պահել Արցախի հակամարտությունը

09 Հունվար, 2020 17:40
ԵԱՀԿ գործող նախագահը խոստացել է օրակարգում պահել Արցախի հակամարտությունը

Արցախյան հակամարտության կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնելու ԵԱՀԿ նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, որը միաժամանակ Ալբանիայի արտաքին գործերի նախարարն է։

Այնուամենայնիվ, պաշտոնյան Եվրոպային սպառնացող հիմնական վտանգ է համարել Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը։

Արցախյան հակամարտության կարգավորումը պաշտոնյան դասել է մյուս խնդիրների շարքը՝ Մերձդնեստրի ու Ռուսաստան-Վրաստան խնդրի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին