Կարևոր իրադարձություններ

Միջազգային ավիաընկերությունների մի մասը Իրանի փոխարեն օգտվում է Վրաստանի օդային տարածքից

09 Հունվար, 2020 17:15
Միջազգային ավիաընկերությունների մի մասը Իրանի փոխարեն օգտվում է Վրաստանի օդային տարածքից

Գոյություն ունեցող լրատվության համաձայն` միջազգային ավիաընկերությունների մի մասը, Մերձավոր Արևելքում ստեղծված  վիճակի կապակցությամբ, Իրանի փոխարեն սկսել է օգտվել Վրաստանի օդային տարածքից:

Միջանցքը, Ադրբեջանը և Թուրքմենստանը շրջանցելով, ծանրաբեռնված է եղել հունվարի 9-ի առավոտյան ժամերին, քանզի շատ ավիաընկերություններ չեն օգտվում Իրաքի և Իրանի օդային տարածքից, ասված է Flightradar24-ի տարածած տեղեկատվության մեջ։

Քարտեզից պարզ է դառնում, որ ինքնաթիռները դեպի Եվրոպա ուղևորվելիս օգտվում են Վրաստանի օդային տարածքից։

Մերձավոր Արևելքում իրադարձությունների սրման պատճառով Իրաքի և Իրանի օդային տարածքը օգտագործելուց հրաժարվել են խոշոր ավիաընկերությունները, այդ թվում` Lufthansa-ն, Air France-ը, Singapore Airlines-ը և Qantas Airways-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին