Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի խաղա ամենաքիչը 1 ամիս

09 Հունվար, 2020 15:39
Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի խաղա ամենաքիչը 1 ամիս

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել ամենաքիչը 1 ամսով: Այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera-ն: 30-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք է ստացել հունվարի 5-ին կայացած Իտալիայի 2019-20 առաջնության 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ, որում նրա թիմը պարտվել է 0:2 հաշվով: Այդ խաղում Մխիթարյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա բաց կթողնի «գայլերի» առաջիկա կարեւոր հանդիպումը: Ա Սերիայի առաջին շրջանի վերջին՝ 19-րդ տուրում հռոմեացիներն  ընդունելու են «Յուվենտուսին»: Խաղը տեղի է ունենալու հունվարի 12-ին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին