Կարևոր իրադարձություններ

Ստանիսլավ Զասը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

09 Հունվար, 2020 15:07
Ստանիսլավ Զասը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, որը հունվարի 1-ին ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մոսկվայում անցել է իր լիազորությունների իրականացմանը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:

«Իմ հիմնական խնդիրն է ազնվորեն և բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որ ՀԱՊԿ-ը կարողանա իր անդամ երկրներին և նրանց ժողովուրդներին ծառայել ավելի արդյունավետ կերպով»,- ասել է Զասը:

2020-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցել է Բելառուսին, երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է այդ պաշտոնին առաջադրել Ստանիսլավ Զասին:

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները նոյեմբերին Զասին հաստատեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին