Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել հետախուզվողների

09 Հունվար, 2020 14:45
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել հետախուզվողների

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 08:30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 37-ամյա Սարգիս Ա.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հունվարի 8-ին՝ ժամը 04:15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 44-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2019 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Լրահոս

Դիտել ավելին