Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիների տեսագրությունների հիման վրա տուգանել ՀԴՄ կտրոն չտվողներին. վարչապետի առաջարկը

09 Հունվար, 2020 12:57
Քաղաքացիների տեսագրությունների հիման վրա տուգանել ՀԴՄ կտրոն չտվողներին. վարչապետի առաջարկը

Կառավարության այսօրվա նիստում կառավարության ղեկավարն ասաց, որ ահազանգեր են ստանում, որ որոշ տնտեսվարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ։ Նա նշեց, որ այս օրերին այդ հարցով որոշ քննարկումներ է ունեցել ՊԵԿ ղեկավարի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` ՀԴՄ կտրոնների տրամադրումից խուսափելը նույնպես հնարավոր լինի քաղաքացիների ուղարկած տեսագրություններով բացահայտել։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում նմանատիպ օրենք է ընդունվել, որով քաղաքացիները կարող են ֆիքսել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։

Նույն կերպ, ըստ վարչապետի, պետք է օրենք ընդունել, որով հնարավոր կլինի քաղաքացիների օգնությամբ բացահայտել ՀԴՄ կտրոններ տպելուց խուսափելը։ Արդարադատության նախարարը նշեց, որ ներկայում իրավական կողմն են դիտարկում։

«Ես քաղաքական խնդիրն եմ առաջադրում, դուք պետք է լուծումները գտնոք։ Գնացե´ք, գտե´ք լուծումներ», – հրահանգեց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին