Կարևոր իրադարձություններ

Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի՛ հաղթահարելու․ Փաշինյան

09 Հունվար, 2020 12:32
Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի՛ հաղթահարելու․ Փաշինյան

Այս տարի Հայաստան են գալու զբոսաշրջիկներ, որոնք լյուքս դասի չեն, օգտվում են էժան ավիատոմսերից, դիմելու են էժան ծառայությունների։ Իսկ այդպիսի ծառայություններին՝ միկրոբիզնեսներին, կառավարությունն ազատել է հարկերից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ այս ամենը արվել է նրա համար, որ մարդիկ աշխատեն և իրենց աշխատանքով կարողանան վաստակել իրենց ապրուստը։

«Էլի կրկնում եմ, արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ … Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի՛ հաղթահարելու»,- ասաց Փաշինյանը։

Այդ մարդը, ըստ վարչապետի, պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը, օգտվի ստեղծված հնարավորություններից, որոնք ուղղված են իրեն աշխատանքով ապահովելուն։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին