Կարևոր իրադարձություններ

2019-ին մեզ հաջողվեց լուծել կարճաժամկետ բոլոր խնդիրները․ Փաշինյան

09 Հունվար, 2020 11:21
2019-ին մեզ հաջողվեց լուծել կարճաժամկետ բոլոր խնդիրները․ Փաշինյան

2019 թվականին կառավարությունը կարողացավ լուծել իր օրակարգում եղած կարճաժամկետ խնդիրները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով կառավարության թիմին։

«2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ այս տարին բավականին լավ են սկսել, ու ՀՀ քաղաքացիներին ուղղված նոր հայեցակարգն ընդունելի է եղել Հայաստանի քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար։ Այդ փորձը հաշվի առնելով, ըստ Փաշինյանի, հաջորդ Ամանորը պետք է սկսել կազմակերպել արդեն հիմա։

 

Լրահոս

Դիտել ավելին