Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսն այսօր կքննարկի Թրամփի ռազմական գործողությունները սահմանափակելու մասին օրինագիծը

09 Հունվար, 2020 11:05
Կոնգրեսն այսօր կքննարկի Թրամփի ռազմական գործողությունները սահմանափակելու մասին օրինագիծը

Այսօր` հունվարի 9-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կքննարկվի օրինագիծ, որը նախատեսում է սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ կապված Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի ռազմավարությունը և իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության որոշումը մտահոգություններ է առաջացրել ամերիկացի օրենսդիրների շրջանում:

Թրամփի կուսակից հանրապետականները Կոնգեսում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սոլեյմանիի սպանությունը բնութագրել են որպես անհրաժեշտ քայլ երկրի ազգային անվտանգության համար, մինչդեռ դեմոկրատները դա համարում են պատերազմի հրահրում և ցանկանում են զսպել Թրամփի հետագա հնարավոր ռազմական գործողությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին