Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին. Shamshyan.com

09 Հունվար, 2020 10:54
Վարդենիսում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին. Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 8-ին, վրաերթ է եղել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել Վարդենիսի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին:
 
Վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին