Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՄԻԵԴ-ի որոշումը կայացվեց հօգուտ Փերինչեքի, մնացած հարցերը եկրորդական են

16 Հոկտեմբեր, 2015 19:50
ՄԻԵԴ-ի որոշումը կայացվեց հօգուտ Փերինչեքի, մնացած հարցերը եկրորդական են

«ՄԻԵԴ-ի որոշումը կայացվեց հօգուտ Փերինչեքի: Մնացածը հարցերն, իմ կարծիքով, եկրորդական են»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անդրադառնալով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիա» գործով ՄԻԵԴ-ի ընդունած որոշմանը:

Իրավապաշտպանի համար ՄԻԵԴ-ի որոշումը սպասելի էր: «Այստեղ մի քանի հարց կա: Քաղաքական կոմպոնենտը չպետք է մոռանալ այդ որոշումների մեջ և երկրորդն էլ երևի դատարանը ամեն դեպքում ուզեց դատարանի պատիվը պահել և առաջին որոշումը ուժի մեջ պահել»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Վճռից հետո մեկնաբանություններն ու տեսակետները տարբեր են, ըստ պաշտոնական դիրքորոշման, Հայաստանը հաղթանակ է տարել, իսկ ըստ այլ կարծիքների, ՄԻԵԴ-ի այս որոշումը պարտություն էր հայկական կողմի համար: Իրավապաշտպանի կարծիքով, սա հերթական բարոյական հաղթանակն էր, որին մենք սովոր ենք:

«Ի վերջո, մեծ հաշվով, հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, պետք է ոչ այնքան խնդրել և շնորհակալություն հայտնել տարբեր երկրների, որքան պետք է Հայաստանը ուժեղացնել: Ուժեղ Հայաստանի դեպքում բոլորն էլ կճանաչեն և Եվրոպական դատարանն էլ այդպիսի որոշումներ այլևս չի կայացնի: Որքան էլ մենք խոսենք մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, դրա բանալին ուժեղ երկիր, ուժեղ, հարգված պետություն ունենալն է: Կարող է չսիրեն, բայց հարգեն: Ոչ թե չհարգեն, բայց խղճան»,-ասաց իրավապաշտպանը:

Նրա կարծիքով, դրա հնարավորությունը միշտ էլ կա, պարզապես ցանկություն և մտածողության փոփոխություն է պետք, սակայն ներկայիս բոլոր քաղաքական ուժերի մտածողության պարագայում, առայժմ չի երևում Հայաստանի՝ ուժեղ պետություն դառնալու հեռանկարը:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:Հայկական կողմի մասնակցության նպատակն այն էր, որ ԵԴ-ի վճիռը չդառնա գործիք հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին:«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել խոսքի ազատության խախտում: Դատարանը եզրակացրեց, որ ժողովրդական հասարակությունում պարտադիր պայման չէ Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել, որպեսզի պաշտպանվեն հայկական համայնքի իրավունքները:

Հիշեցնենք, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիա» գործը քննվում էր շուրջ 9 տարի: 2008-ին Շվեյցարիայի դատարանը դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին