Կարևոր իրադարձություններ

Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ. Գագիկ Սուրենյան

09 Հունվար, 2020 09:18
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ. Գագիկ Սուրենյան

Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 «Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։

Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին՝ հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,-գրել է Սուրենյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին