Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ին այս պահին վտանգ չի սպառնում. ավելի շատ վտանգի տակ է Ադրբեջանը. իրանագետը՝ Իրան-ԱՄՆ լարվածության մասին. ՀԺ

09 Հունվար, 2020 09:08
ՀՀ-ին այս պահին վտանգ չի սպառնում. ավելի շատ վտանգի տակ է Ադրբեջանը. իրանագետը՝ Իրան-ԱՄՆ լարվածության մասին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այս պահի դրությամբ դեռևս որևէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Ինչպես հայտնի է՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Իրանական պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 80 ԱՄՆ զինվորներ են զոհվել, ամերիկյան աղբյուրները հերքում են զոհերի մասին տեղեկությունները:

Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին այն երկրների տարածքներում, որոնք, Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղված ագրեսիայի հարթակ կդառնան: ՀՀ վարչապետն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանը չի ներքաշվելու ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին