Կարևոր իրադարձություններ

«Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ»․ Թրամփի ուղերձն իրանցիներին

08 Հունվար, 2020 21:49
«Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ»․ Թրամփի ուղերձն իրանցիներին

ԱՄՆ-ը լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա պատժամիջոցների բնույթի մասին մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել՝ նշելով, որ դրանք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը «չի փոխել իր վարքագիծը»։

Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք»,- հենց այս խոսքերով է Թրամփը սկսել իր ուղերձը։

«Մենք որևէ կորուստ չունենք։ Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել», ասել է նա՝ հավելելով, որ Իրանը կարծես թե նահանջում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին