Կարևոր իրադարձություններ

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

08 Հունվար, 2020 21:07
Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ բարեկամական հարաբերությունների կանոնավոր զարգացումն ու ընդլայնումը՝ ի նպաստ մեր ժողո­վուրդների բարօրության:

 

Բարձր եմ գնահատում Իսպանիայի դերակատարությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդման գործում և լիահույս եմ, որ այն ապագայում կնշանավորվի նոր ձեռքբերումներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին