Կարևոր իրադարձություններ

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդը կալանավորվեց

08 Հունվար, 2020 20:35
Հեղինակ՝ Նաիրա Հարությունյան
16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդը կալանավորվեց

Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):

Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը ծառայում է ՊՆ-ում:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին