Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. 2020-ի ինդեքսը

08 Հունվար, 2020 20:23
Հայաստանի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. 2020-ի ինդեքսը

Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր: Այս մասին նշված է ընկերության կայքում:

 

Առաջին տեղում է Ճապոնիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, երկրորդ տեղում Սինգապուրն է՝ առանց վիզայի 190 երկիր մուտքի հնարավորությամբ: Երրորդ տեղում են Հարավային Կորեան և Գերմանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:

Հայաստանի հարևան Վրաստանը ինդեքսում 53-րդն է՝ աշխարհի 116 երկիր առանց վիզայի մուտքի հնարավորությամբ:

 

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցնում էր 84-րդ տեղը՝ առանց վիզայի 60 երկիր այցելելու հնարավորությամբ:

Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների բացառիկ բազայի վրա:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին