Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

08 Հունվար, 2020 19:32
Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Դատախազությունը մերժել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»:

Հիշեցնենք, երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցին առնչվող քրեական գործով «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալման որոշումը նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին