Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը Նարեկ Մալյանի դեմ քաղաքացիական հայցի բովանդակությունն է ներկայացրել

08 Հունվար, 2020 19:22
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյանը Նարեկ Մալյանի դեմ քաղաքացիական հայցի բովանդակությունն է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակության մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դատական հայցի մասին Սիրելի՛ քաղաքացիներ,

Թեեւ բազմիցս հրապարակային հերքել եմ որեւէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։

Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաեւ դրան»,- գրել է նախարարը։

Նշենք, որ նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել  դեկտեմբերի 30-ին եւ մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին