Կարևոր իրադարձություններ

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով․ Աննա Նաղդալյան

08 Հունվար, 2020 18:49
Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով․ Աննա Նաղդալյան

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։

««Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան:

Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա:

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ»,-նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին