Կարևոր իրադարձություններ

Թեհրանում կործանված ինքնաթիռը նախօրեին իրականացրել էր Երեւան-Կիեւ չվերթը

08 Հունվար, 2020 18:29
Թեհրանում կործանված ինքնաթիռը նախօրեին իրականացրել էր Երեւան-Կիեւ չվերթը

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռն ավիաաղետից մեկ օր առաջ եղել է Երևանում՝ իրականացնելով Երևան-Կիև չվերթը: Այս մասին հայտնում է Flightradar24-ը: 

Հունվարի 7-ի գիշերը օդանավը Երևանից վերադարձել է Ուկրաինայի մայրաքաղաք։ 

Հիշեցնենք, որ առավոտյան Թեհրանի իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել են 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Բոլորը մահացել են:

 

Լրահոս

Դիտել ավելին