Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Տոնական օրերին ԲԿ-ներ է դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ

08 Հունվար, 2020 15:56
Տոնական օրերին ԲԿ-ներ է դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում.

29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի

74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք:

Պայթուցիկներն ու հրավառությունները սխալ օգտագործելու դեպքում վտանգում եք Ձեր առողջությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին