Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

08 Հունվար, 2020 15:28
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է․

«Ես մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մերձակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին