Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա

08 Հունվար, 2020 12:38
Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա

Հունվարի 8-ի կեսօրին Թուրքիա է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելու «Թուրքական հոսք» գազատարի հանդիսավոր բացման արարողությանը:

Գազատարի երկու խողովակաշարերից մեկը ռուսական գազ կմատակարարի միայն Թուրքիային, իսկ մյուսը՝ եվրոպական մի շարք երկրների: Բուլղարիան, Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան արդեն հայտարարել են, որ սկսել են գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարով:

Ստամբուլում ՌԴ նախագահ Պուտինը նաև կհանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նախատեսվում է քննարկել ինչպես տնտեսական, այնպես էլ տարածաշրջանային և երկկողմ քաղաքական հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին