Կարևոր իրադարձություններ

Թրամփն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սպիտակ տանը` Իրանի հարձակումից հետո

08 Հունվար, 2020 12:10
Թրամփն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սպիտակ տանը` Իրանի հարձակումից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մասնավորապես, Սպիտակ տուն են ժամանել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitter-ում նշել է, որ «Ամեն ինչ կարգին է»:

«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան»,-ամերիկյան ժամանակով երեքշաբթի երեկոյան` հայկական ժամանակով այսօր Twitter-ում գրել է Թրամփը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին