Կարևոր իրադարձություններ

Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն. լավ կանխատեսում չունեմ. քաղաքագետ

08 Հունվար, 2020 11:42
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն. լավ կանխատեսում չունեմ.  քաղաքագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի…

Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանն Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ, բնականաբար, չեն լինի:

 

Իրանը պատասխան հարված կհասցնի: Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն»:

Լավ կանխատեսում չունեմ…»:

 

Լրահոս

Դիտել ավելին