Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Hyundai, Lexus RX 350, Opel և կայանված Lada Priora մակնիշի ավտոմեքենաները. կա 3 տուժած, վարորդներից մեկը գեներալ-մայոր է. Shamshyan.com

08 Հունվար, 2020 11:38
Երևանում բախվել են Hyundai, Lexus RX 350, Opel և կայանված Lada Priora մակնիշի ավտոմեքենաները. կա 3 տուժած, վարորդներից մեկը գեներալ-մայոր է. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում  է Shamshyan.com-ը:

Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «էլեկտրոնիկա» խանութների ցանցի դիմաց բախվել են Hyundai և Lexus RX 350, Opel և կայանված Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Hyundai-ն կողաշրջվել է, իսկ Lexus-ն էլ հայտնվել է կանգառում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով գեներալ-մայոր է:

 

Լրահոս

Դիտել ավելին