Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

08 Հունվար, 2020 11:36
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կալանավորված անձ Կարեն Վազգենի Ծաղիկյանի (ծնված 1975թ., նախկինում դատապարտված, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով) կենսաբանական մահը։ Կ. Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:

Կալանավորված անձի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին