Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքներում արգելվել են

08 Հունվար, 2020 10:20
ԱՄՆ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքներում արգելվել են

ԱՄՆ Ավիացիոն դաշնային վարչությունը սահմանափակում է մտցրել ամերիկյան քաղաքացիական ինքնաթիռների՝ Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքներում թռիչքների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով վարչության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ իրենք ուշիուշով հետևում են Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկիր-երկիր դասի հրթիռներով Իրանը խոցել է Իրաքում գտնվող ամերիկյան  2 ռազմաբազաները, որտեղ տեղակայված է ամերիկյան զորակազմը։

 

Լրահոս

Դիտել ավելին